Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Ալավերդու բժշկական կենտրոնը

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Ալավերդիու ու հարակից բնակավայրերի ազգաբնակչությանը մատուցել որակյալ բժշկական ծառայություններ հենց տեղում:
«Սիրելի ալավերդցիներ, Համաշխարհային բանկի հարգարժան ներկայացուցիչներ, այսուհետ բարձրորակ բժշական ծառայությունների համար ալավերդցին չի հասնի մայրաքաղաք», -նշեց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ հիվանդանոցի նոր պայմաններն ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Նախարարը շեշտեց, որ մարզերի համաչափ զարգացումը Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևոր բաղադրիչներից և առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մեկն է:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր հիշարժան օր է Ալավերդի քաղաքի համար, քանի որ բնակչությունը զգում էր նմանօրինակ բժշկական կենտրոնի անհրաժեշտությունը: Նախարարը հավաստիացրեց, որ մարզային առողջապահական ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, որովհետև առաջին հերթին դրանք նպաստում են հասանելիության գործակցի բարձրացմանը, ինչպես նաև համահունչ են երկրի ղեկավարի կողմից հռչակված մարզերի համաչափ զարգացման սկզբունքներին:
«Վստահ եմ, որ Ալավերդու բժշկական կենտրոնում ստեղծված ժամանակակից պայմանները էականորեն կբարելավեն բժշկական սպասարկման որակը, իսկ բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ»,- ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակելու է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Սա վերաբերում է ոչ միայն շենքային պայմաններին, այլև տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, եղած միջոցների արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխմանը, անհաժեշտ նեղ մասնագետներով ապահովմանը և առկա մյուս խնդիրներին։ Միաժամանակ, նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրու , Վանաձորր հիվանդանոցների շինարարական աշխատանքները։
Արմեն Մուրադյանը շրջայց կատարեց նորաբաց բժշկական կենտրոնով, ինչպես նաև ականատեսը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնի և Երևանի «Արաբկիր» բժշկական կետրոնի միջև հեռակապի կիրառմանը, որը նախարարը գնահատեց, որպես համագործակցության լավ օրինակ, ինչը կարող է նպաստել որակյալ մասնագիտական խորհրդատվությանը և փորձի փոխանակմանը:
Նշենք, որ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում միավորվեցին Ալավերդու հիվանդանոցը, Ալավերդու ծննդատունը և Ալավերդու պոլիկլինիկան` ստեղծելով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ներկայումս ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում գործում է 60 մահճակալ հզորությամբ բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` թերապևտիկ, ներառյալ մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և տարափոխիկ բաժանմունքներով:
Ալավերդու բժշկական կենտրոնի արդիականացումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով, հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ և պոլիկլինիկական ծառայությունների մի մասը: Շինարարական աշխատանքների համար իրականացվել է 195,720,921 ՀՀ դրամի ներդրում: Մասնաշենքի հագեցումը բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` 188,311,481 ՀՀ դրամ դրամի չափով: Այնուհետև, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` որոշվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում` տնտեսված միջոցների հաշվին ընդգրկել Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգումը: Ծրագրի շրջանակներում Ալավերդու բժշկական կենտրոնը հագեցվել է հավելյալ ժամանակակից բժշկա¬կան սարքավորումներով, որոնցից մի մասը առաջինն են ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Հիվանդանոցին տրամադրվել են նաև բժշկական կահույք ու պարագաներ:
Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 652,563,7 հազ.դրամի (շուրջ1,589.4հազ. ԱՄՆդոլար) ներդրում։

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն